Տնտեսություն

ՊԵԿ-ն ու ՀՊՏՀ-ն համագործակցության հուշագիր են ստորագրել

3 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ն ու ՀՊՏՀ-ն համագործակցության հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի նպատակն է ապահովել ՊԵԿ-ի և բարձրագույն ուսումնական հաստատության միջև արդյունավետ փոխգործակցությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այն հնարավորություն կընձեռի նպաստել ՀՀ տնտեսական զարգացման բնագավառում ծառացած մարտահրավերներին դիմագրավելու կարողությունների ձևավորմանը, ինչպես նաև աջակցել հետազոտական աշխատանքներին և ոլորտում հանրային քաղաքականության մշակման գործընթացին:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ հուշագիրը կարևոր բովանդակային փաստաթուղթ է և այն հնարավորություն կստեղծի ավելի սերտ հարաբերություններ ապահովել համալսարանի հետ: «Մեծ կարևորություն ենք տալիս կրթությանը, որովհետև այն կադրերը, որոնք գալիս են մեր համակարգ շատ կարևոր է, որ գան որոշակի իմացությամբ: Ճիշտ է լինում, երբ այդ իմացությունը չի սահմանափակվում ակադեմիական գիտելիքներով, այլ ներառում է որոշակի փորձառություն»,- նշել է Դավիթ Անանյանը:

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախագահին համագործակցության պատրաստակամության համար՝ ընդգծելով, որ տնտեսագիտական համալսարանը ակտիվ բարեփոխումների փուլում է, վերանայվում են կրթական ծրագրերը, բարելավվում փորձառությունների կազմակերպման գործընթացը: Այս համատեքստում, բուհի ղեկավարի խոսքով, համալսարանը կապեր է հաստատում մասնավոր և պետական հատվածի գործատուների հետ՝ իր կողմից մատուցվող կրթական ծառայություններում գործատուների պահանջները ներառելու, ինչպես նաև լավագույն մասնագետներին համալսարան դասավանդման հրավիրելու նպատակով:

Հուշագրի ստորագրման արդյունքում՝ ուսանողները հնարավորություն կունենան ներգրավվել ՊԵԿ-ի աշխատանքներին, ինչն էլ կնպաստի նրանց գործնական հմտությունների, կարողությունների ձեռքբերմանը և զարգացմանը: Ուսանողներին կտրամադրվի կոմիտեի տեղակատվական համակարգերի թեստային միջավայրում հասանելիություն և գործիք՝ համապատասխան աշխատանքների իրականացման ու գնահատման նպատակով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում անցկացնել համատեղ ուսումնասիրություններ, կազմակերպել գիտաժողովներ, թեմատիկ սեմինարներ, ապահովել փորձի փոխանակում, այդ թվում՝ մասնագիտական վերապատրաստում:

ՎԶԵԲ-ը Հայաստանին 102 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի առողջապահական համակարգը բարելավելու համար

Տնտեսություն

ՎԶԵԲ-ը Հայաստանին 102 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի առողջապահական համակարգը բարելավելու համար

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

Տնտեսություն

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

Եվրոպական ինդեքսներ- 17/07/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ- 17/07/24

Ամերիկյան ինդեքսներ- 17/07/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներ- 17/07/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 17/07/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 17/07/24

Նավթի գներն աճել են- 17/07/24

Տնտեսություն

Նավթի գներն աճել են- 17/07/24

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Տնտեսություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալն ու ԱԶԲ գործադիր տնօրենն անդրադարձել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ֆինանսավորմանը

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալն ու ԱԶԲ գործադիր տնօրենն անդրադարձել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ֆինանսավորմանը

Մայիսին ՀՀ առևտրային բանկերում ավանդների և վարկերի աճ է գրանցվել

Տնտեսություն

Մայիսին ՀՀ առևտրային բանկերում ավանդների և վարկերի աճ է գրանցվել

Հայաստանի բյուջեն ընդհանուր առմամբ պահպանել է հավասարակշռությունը

Տնտեսություն

Հայաստանի բյուջեն ընդհանուր առմամբ պահպանել է հավասարակշռությունը

2024 թվականի առաջին հինգ ամիսներին Հայաստանից արտահանման ու ներմուծման ծավալներն աճել են համապատասխանաբար 248 և 200 տոկոսով

Տնտեսություն

2024 թվականի առաջին հինգ ամիսներին Հայաստանից արտահանման ու ներմուծման ծավալներն աճել են համապատասխանաբար 248 և 200 տոկոսով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում