Գյումրու նոր մաքսատան շինմոնտաժային աշխատանքներում խախտումներ չեն հայտնաբերվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի տարածքային բաժնի քաղաքաշինական գործունության վերահսկողության մասնագետները, պարբերաբար դիտարկումներ, տեղազննություն և վերահսկողություն են իրականացնում Գյումրիում կառուցվող արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի շինարարության նկատմամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից, ստուգումներ և տեղազննություն են իրականացվել արտաքին կոմունիկացիաների անցկացման, ներհրապարակային էլեկտրամատակարարման, ջրամատակարարման ու ջրահեռացման աշխատանքների, ավտոմեքենաների կայանատեղերի հարթակի բետոնացման աշխատանքների, տարածքի բարեկարգման և ճանապարհների խճապատման, եզրաքարերի տեղադրման, ասֆալտապատման, արտաքին լուսավորության հենասյուներ տեղադրման, տրանսֆորմատորային ենթակայանի և պարսպի կառուցման շինաշխատանքների նկատմամբ։

Ստուգվել են ընթացքի մեջ գտնվող երկրորդ և չորրորդ մասնաշենքերի մետաղական հիմնակմախքի մոնտաժման, երրորդ մասնաշենքի հատակի ամրանավորման և բետոնացման աշխատանքները։

Դիտարկումներից պարզվել է, որ շինմոնտաժային աշխատանքները մեծ մասամբ իրականացվում են նախագծի և շինարարական նորմերի պահանջներին համապատասխան։ Սակայն տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել են մասնակի թերություններ՝ կապված առաջին մասնաշենքի արտաքին աստիճանների բուտո-բետոնային հիմնապատերի տեղադրման, պատերի բետոնյա բլոկների կառուցման աշխատանքների հետ։

Արձանագրված թերությունների վերաբերյալ ցուցումներ են տրվել ենթակապալառու ընկերությանը, որպեսզի սեղմ ժամկետներում շտկի և վերացնի արձանագրված թերությունների հետևանքները։

Կառույցի շինարարության գլխավոր կապալառուն «Մերձմոսկովյան» ՓԲ ընկերությունն է, աշխատանքներում ընդգրկված են նաև 10 ենթակապալառու կազմակերպություններ։ Տեխնիկական հսկողությունն իրականացնում է «Շինինդուստրիա ԳՏԿ» ՍՊԸ-ն, հեղինակային հսկողությունը՝ նախագծային փաստաթղթերը մշակող «Ատրիում Թիմ» ՍՊ ընկերությունը։

Պայմանավորված մեծածավալ շինարարական աշխատանքների մասշտաբով՝ Տեսչական մարմնի կողմից նմանատիպ վերահսկողությունը կրելու է շարունակական և պարբերական բնույթ:

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը