Շրջակա միջավայրի փոխնախարարն անդրադարձել է սիգի ապօրինի որսի խնդրին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապօրինի ձկնորսության խնդիրը Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում է:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը նշեց, որ ապօրինությունները ֆիքսվում են, սակայն ոչ բավարար չափով, որովհետև այս ոլորտում կան բացեր ու խնդիրներ:

«Թե Սևան ազգային պարկի, թե տեսչական մարմնի աշխատողներն աշխատում են ժամը 09:00-18:00-ն, շաբաթ, կիրակի օրերին էլ չեն աշխատում: Փորձը ցույց է տալիս, որ ապօրինությունները ֆիքսվում են գիշերը, շաբաթ, կիրակի օրերին: Այստեղ ունենք խնդիր և հիմա քայլեր ենք ձեռնարկում հերթապահություն սահմանելու համար, որպեսզի այդ բացը լրացվի»,-ասաց նախարարի տեղակալը:

Վարդան Մելիքյանը խոսեց ոլորտի մեկ այլ բացի մասին: Մասնավորապես, օրենքն արգելում է սիգի որսը, նման դեպք հայտնաբերելու դեպքում համապատասխան մարմինները կարող են միջամտել, սակայն նույն սիգի վաճառքի մասով օրենսդրական բաց կա: Այսինքն՝ միայն վաճառքը ֆիքսելու դեպքում միջամտությունը բարդանում է:

«Ինչ վերաբերում է որսին, ապա այստեղ պետք է հասկանալ, որ մարդիկ ձուկ որսում են ոչ թե նրա համար, որ չեն սիրում, այլ իրենց ապրուստի խնդիրն են լուծում: Մենք այսօր խնդիր ունենք հստակ ֆիքսելու, թե որքան ձուկ ունենք Սևանում: Առաջիկայում կունենանք որակյալ սարքավորումներ, որոնք թույլ կտան հասկանալու, թե որքան ծավալի ձուկ կա լճում: Որոշ մասնագետներ նշում են, որ այն ծավալները, որոնք հնչեցվում են, փոքր են, իրականում ավելի շատ ձուկ կա: Վերջնական պատկերն ունենալուց հետո միգուցե հնարավոր լինի որոշակի սահմանափակ ծավալի որս իրականացնել: Այսինքն՝ միգուցե հնարավոր լինի թույլ տալ օրինական որսը ևս, պարզապես դաշտը պետք է կարգավորված լինի, որ թե պետությունը չտուժի, թե քաղաքացիները»,-հավելեց նա:

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը