Տիգրան Խաչատրյանի կարծիքով՝ կեղծ ապրանքների տարածման խնդիրը պետք է լուծվի համակարգային մակարդակով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունում 2017 թվականի համեմատ 2018 թվականին կեղծ ապրանքների քանակն ավելացել է 54 տոկոսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում «Անտիկոնտրաֆակտ» միջազգային համաժողովի բացման խոսքում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Կեղծ ապրանքների դեմ պայքարը կարևորագույն և առաջնահերթ խնդիրներից է մեր երկրի համար: Այդ խնդիրը պետք է լուծել համակարգային մակարդակով և դրան պետք է նայել միջազգային տնտեսական համագործակցության պրիզմայով: Կեղծ ապրանքատեսակների տարածման խնդիրն այսօր արդիական է դարձել ազգային օգտագործման գրեթե բոլոր տեսակի ապրանքների համար: ԵԱՏՄ-ում կեղծված ապրանքների ռիսկի գոտում կան թեթև արդյունաբերության ապրանքատեսակներ, դեղագործություն, օծանելիք և այլն»,- նշեց Խաչատրյանը:

Նա շեշտեց, որ անհրաժեշտ է պաշտպանել մտավոր սեփականության իրավունքները, ինչը կարևոր է ներդրումային բարենպաստ միջավայր ստեղծելու տեսանկյունից:

«Կեղծված ապրանքատեսակների դեմ պայքարն ու ԵԱՏՄ-ում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը իրականացվելու են Միության ապրանքների և ծառայությունների համար առաջնային թվային հսկողության համակարգի ներդրման միջոցով»,- ասաց նախարարը:

«Անտիկոնտրաֆակտն» անցկացվում է Երևանում նոյեմբերի 12-13-ը: ԱյնԵԱՏՄ-ի շրջանակում քննարկումների կազմակերպման կենտրոնական հարթակ է, որտեղ քննարկվում են արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառությունից շուկաների պաշտպանության խնդիրները: Դրան մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների պետական մարմինների ներկայացուցիչները, հասարակական մասնավոր կազմակերպությունները, տարբեր փորձագետներ, գիտնականներ և այլն:«Անտիկոնտրաֆակտ-2019» համաժողովի կազմակերպիչն է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության։ Աջակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարությունը և «Անտիկոնտրաֆակտ»միջազգային ասոցիացիան:

Այս տարի միջազգային համաժողովի ընթացքում քննարկվելու է չորս հիմնական հարց՝ իրավակիրառությունը կոնտրաֆակտ արտադրանքի շրջանառության դեմ պայքարի ոլորտում, արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառության դեմ հակազդեցությունը, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը թվային միջավայրում, արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառության և մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում կադրային ներուժի ձևավորումը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում