Սպորտ

Հովհաննես Գաբուզյանը հաղթանակով է մեկնարկել Սենթ Լուիսի մրցաշարում 

1 րոպեի ընթերցում

Հովհաննես Գաբուզյանը հաղթանակով է մեկնարկել Սենթ Լուիսի մրցաշարում 

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում մեկնարկել էշախմատի «Ուինթեր Չեսս Կլասիկ» ավանդական շրջանային մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այն անցկացվում է A և B խմբերով: A խմբում Հայաստանը ներկայացնում է գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը: Մրցաշարի մասնակիցների թվում են ԱՄՆ-ը ներկայացնող Վարուժան Հակոբյանը և Սամուել Սևյանը: Առաջին տուրում Գաբուզյանը հաղթանակ է տոնել Հակոբյանի նկատմամբ, իսկ Սևյանը ոչ-ոքի է խաղացել Գրիգորի Օպարինի հետ:

B մրցաշարում Հայաստանը ներկայացնում է Տիգրան Հարությունյանը, ով առաջին տուրում ոչ-ոքի է խաղացել Սերգեյ Ազարովի հետ: B մրցաշարում հանդես է գալիս ԱՄՆ-ը ներկայացնող Մելիքսեթ Խաչիյանը, ով առաջին տուրում հաղթել է Սերգեյ Էրենբուրգին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում