Սպորտ

Մխիթարյանը չի մասնակցի հավաքականի առաջիկա խաղերին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի ընտրանու առաջիկա հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է իտալական մամուլը: Հայ կիսապաշտպանը, որն արդեն 5 շաբաթ է չի մասնակցում «Ռոմա»-ի խաղերին, մարզադաշտ կվերադառնա միայն ընթացիկ ամսվա` նոյեմբերի ավարտին: Մխիթարյանը բաց կթողնի նոյեմբերի 15-ին և 18-ին Եվրո-2020 որակավորման վերջին տուրի խաղերին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը չի մասնակցի Հունաստանի հետ նոյեմբերին կայանալիք խաղին: Եվրո-2020-ի 8-րդ տուրի Ֆինլանդիայի դեմ խաղում ստանալով երրորդ դեղին քարտն ընթացիկ մրցաշրջանում` Հարոյանը զրկվեց հաջորդ հանդիպմանը մասնակցելու իրավունքից:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրո-2020-ի որակավորման փուլի J խմբում 3-րդ Հերթական տուրերի ավարտից հետո Իտալիայի հավաքականն իր բացարձակ արդյունքով` 24 միավոր, առաջատարն է: Նրանք չունեն ոչ մի պարտություն և տոնել են միայն հաղթանակ: Երկրորդը 15 միավորով Ֆինլանդիան է: 10-ական միավոր ունեն Հայաստանը և Բոսնիա և Հերցեգովինան: 8 միավորով նախավերջինը Հունաստանն է, իսկ 2 միավոր ունի Լիխտենշտեյնը:

Հայերեն Русский

Մամիջանյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում միջազգային միջնորդի ներգրավման կարիք է տեսնում

3594 քաղաքացի օգտվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցման ծրագրից. կառավարությունն ավելացնում է ֆինանսավորումը

Ադրբեջանը և Չինաստանը համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հայտարարություն են ստորագրել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը եկեղեցին վերանորոգելուն միտված որոշումներով նոր էջ բացեց կաթոլիկ եկեղեցու կյանքում. Արամ Ա

Ծանրամարտի կանանց ընտրանու անդամները` ԵԱ-ի փոխչեմպիոնները, գոհ են մրցաշարի արդյունքներից

Պեկինում տեղի է ունեցել Չինաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Հայաստանում խոսքի ազատության վիճակը և լրագրողների, ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

ՀՀ կառավարության նիստ

ԱՄՆ-ն թույլ չի տա ՀԱՄԱՍ-ին մասնակցել Գազայի հետպատերազմյան կառավարմանը. Թրամփ

Չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը «զգալիորեն կնվազեն». Թրամփ