Վաղարշակ Հարությունյանը լուրջ խնդիր է համարում ՀԱՊԿ անդամ պետության կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը լուրջ խնդիր է համարում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետության կողմից մյուս պետության հակառակորդին զենքի վաճառքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հարությունյանն ասաց նոյեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում, պատասխանելով կազմակերպության անդամ պետության կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցին:

«Դա լուրջ խնդիր է: Երբ մենք ասում ենք կոլեկտիվ անվտանգություն, հիմքում դրված է մի օրենք, որ սպառնալիքը մեկ պետության համար, սպառնալիք է բոլոր պետությունների համար: Պետությունները չպետք է անեն քայլեր, որոնք ուղղված կլինեն որևէ պետության ռազմական անվտանգության դեմ: Զենք վաճառելը գործում է այդ տրամաբանության մեջ: Դրա մասին պետք է խոսվի, և լուծում գտնվի»,- ասաց Հարությունյանը:

2018 թվականի հունիսի 11-ին հայտնի էր դարձել, որ Բելառուսը «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը մատակարարել է Ադրբեջանին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 11-ին մասնակցել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրթիռային զորամասի բացման արարողությանը, և ՊՆ պաշտոնական կայքում զետեղված լուսանկարներում երևում էին բելառուսական արտադրության «Պոլոնեզ»-ները:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին