ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի գրող Ժան Պոլ Դյուբուան դարձել Է Ֆրանսիայի գլխավոր գրական պարգեւի՝ Գոնկուրյան մրցանակի դափնեկիրը: Այդ որոշումը նոյեմբերի 4-ին ընդունել Է Գոնկուրյան ակադեմիան՝ 2019 թվականի լավագույն ֆրանսալեզու գրական ստեղծագործություն ընտրելով «Աշխարհում ոչ բոլորն են նույն ձեւով ապրում» (Tous les hommes n՚habitent pas le monde de la m me fason), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
69-ամյա վիպագիրը Ֆրանսիայում երկրպագուների մեծ բանակ ունի: 2004 թվականին նա արժանացել Էր մեկ այլ կարեւոր գրական պարգեւի՝ «Ֆեմինա» մրցանակին «Ֆրանսիական կյանք» գրքի համար: Նրա մի քանի վեպեր Էկրանավորված են:
Ինչպես նշել Է Գոնկուրյան ակադեմիայի նախագահ Բեռնար Պիվոն, «Ժան Պոլ Դյուբուան վիպագիր Է, որի ստեղծագործությունը համապատասխանում Է ժամանակի ոգուն», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: