Ալբերտ Խաչիյանն ազատվել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել ծառայությունից

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Ալբերտ Խաչիյանը նոյեմբերի 1-ից ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից եւ արձակվել ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հայերեն English Русский