Սպորտ

Շախմատի տղամարդկանց թիմը հաղթեց Սլովենիային

1 րոպեի ընթերցում

Շախմատի տղամարդկանց թիմը հաղթեց Սլովենիային

ԵՐԵՎԱՆ 30, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթանակ տարավ Եվրոպայի թիմային առաջնության հերթական տուրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բաթումում ընթացող Եվրոպայի առաջնության 6-րդ տուրում ընտրանին մրցում էր Սլովենիայի հետ: Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները, իսկ Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ տոնեցին. Հայաստան-Սլովենիա 1-3:

Եվրոպայի թիմային 22-րդ առաջնությունն անցկացվում Վրաստանի Բաթում քաղաքում: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 40 երկրի 200 շախմատիստ, իսկ կանանցը` 32 երկրի 160 ներկայացուցիչ: Առաջնությունը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի նոյեմբերի 2-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում