Սպորտ

Արոնյանն արագ ոչ-ոքի գրանցեց Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում

1 րոպեի ընթերցում

Արոնյանն արագ ոչ-ոքի գրանցեց Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի տղամարդկանց թիմի անդամ Լևոն Արոնյանն արագ ոչ-ոքի գրանցեց Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ընտրանին մրցում է Սլովենիայի դեմ, իսկ Արոնյանի մրցակիցը Լուկա Լենիկն էր: Պարտիայի 18-րդ քայլին շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը: Մյուս պարտիաները դեռևս ընթացքի մեջ են:

5-րդ տուրից հետո կանանց ընտրանին մրցաշարային աղյուսակում 9-րդն է 6 միավորով: Տղամարդկանց հավաքականը զիջեց առաջատարի դիրքը և 5-րդն է: Առաջատարները Ռուսաստանը և Ուկրաինան են 9-ական միավորով:

Եվրոպայի թիմային 22-րդ առաջնությունն անցկացվում է Վրաստանի Բաթում քաղաքում: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 40 երկրի 200 շախմատիստ, իսկ կանանցը` 32 երկրի 160 ներկայացուցիչ: Առաջնությունը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի նոյեմբերի 2-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում