Հասարակական

Արդարամիտ քվեարկություն. Մարկ Ռուֆալոն անդրադարձել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը

1 րոպեի ընթերցում

Արդարամիտ քվեարկություն. Մարկ Ռուֆալոն անդրադարձել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան հանրահայտ դերասանՄարկ Ռուֆալոն անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ռուֆալոն «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել, տեղադրելով BBC-ի՝ բանաձևի ընդունման վերաբերյալ հրապարկման ակտիվ հղումը: «Սա արդարամիտ քվեարկություն էր»,- գրել է ավելի քան 6 միլիոն հետևորդ ունեցող օսկարակիր դերասանը:

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել, 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում