Սպորտ

Շախմատի թիմը կպայքարի մեդալների համար, եթե չպարտվի ռուսներին. Վլադիմիր Հակոբյան

1 րոպեի ընթերցում

Շախմատի թիմը կպայքարի մեդալների համար, եթե չպարտվի ռուսներին. Վլադիմիր Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Վլադիմիր Հակոբյանի կարծիքով ՝ Եվրոպայի թիմային առաջնությանը ազգային ընտրանին հնարավորություն ունի մեդալների համար պայքարելու:

Գրոսմայստերն այս մասին ասաց «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը: «Եթե Հայաստանի ընտրանին 5-րդ տուրում չպարտվի Ռուսաստանին, ապա շանսեր կան, նույնիսկ մեդալների համար պայքարելու հնարավորություն կլինի, եթե ռուսների հետ մրցախաղն ավարտվի ոչ-ոքի»,-ասաց Հակոբյանը:

4-րդ տուրից հետո տղամարդկանց թիմը 4 առաջատարներից մեկն է: 7-ական միավոր ունեն նաև Ուկրաինայի, Ռուսաստանի և Անգլիայի ընտրանիները: Կանայք 5-րդն է մրցաշարային աղյուսակում: Առաջատարը 8 միավորով Ռուսաստանն է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում