Շախմատի պատանեկան թիմի անդամները գոհ են ԱԱ-ի արդյունքներից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի երիտասարդների մինչև 18 և մինչև 20 տարեկանների առաջնության փոխչեմպիոն Շանթ Սարգսյանը գրանցած հաջողությունները կապում է մարզիչների հետ լավ աշխատանքի հետ:

«Վերջին շրջանում մրցաշարերին լավ մասնակցություն եմ ունենում, մեծ օգուտ եմ ստանում մարզիչ Վլադիմիր Հակոբյանից: Առաջիկայում մրցաշարեր չունեմ` մինչև բարձրագույն խմբի մրցաշարը, այնտեղ կփորձեմ որքան հնարավոր է լավ հանդես գալ», -«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շանթ Սարգսյանը:

Աշխարհի Մ20 տարեկաների բրոնզե մեդալակիր Արամ Հակոբյանի խոսքով իրեն` առավել բարձր հորիզոնականներ զբաղեցնել խանգարեց 7-րդ տուրում Եվգենի Շտեմբուլիակից կրած պարտությունը: «Ավելին էի սպասում, բայց այդ մրցախաղից հետո պարզ դարձավ, որ 1-ին տեղի համար չեմ կարող պայքարել: Վատ չէի պատրաստվել, արդյունքում բրոնզե մեդալ նվաճեցի», -շեշտեց Արամ Հակոբյանը:

Մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը կարողացավ մեդալ նվաճել միայն վերջին 2 տուրում գրանցած հաղթանակների արդյունքում:

«Մինչև 18 տարեկանների առաջնությունն ամենասկզբից էլ լարված էր: Դժվար էր մրցանակակիր դառնալը, վերջին 2 տուրում հաղթելուց հետո կարողացա նվաճել բրոնզե մեդալ: 20 տարեկանների աշխարհի առաջնությունում կարող էի ավելի լավ հանդես գալ, սակայն 11 տուր խաղալուց հետո, չստացվեց ավելին անել», - ասաց Արթուր Դավթյանը:

Աշխարհի մինչև 20 տարեկանների երիտասարդների առաջնությունում Շանթ Սարգսյանը նվաճել էր արծաթե, իսկ Արամ Հակոբյանը բրոզնե մեդալ: Օրեր առաջ Շանթ Սարգսյանն արծաթե մեդալ էր նվաճել նաև մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնությունում, նույն մրցաշարում Արթուր Դավթյանն արժանացել էր բրոնզե մեդալի:

Հասմիկ Հակոբյան

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն