Սպորտ

Պատանի շախմատիստներին պետք է հնարավորություն տրվի իրենց ուժերը փորձել ԵԱ-ում. Վլադիմիր Հակոբյան

1 րոպեի ընթերցում

Պատանի շախմատիստներին պետք է հնարավորություն տրվի իրենց ուժերը փորձել ԵԱ-ում. Վլադիմիր Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատանի շախմատիստների մարզիչ, միջազգային գրոսմայստեր, եռակի Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Հակոբյանի կարծիքով՝ պատանի շախմատիստներին պետք է հնարավորություն տրվի ավելի վաղ տարիքում մասնակցելու Եվրոպայի թիմային առաջնությանը:

«Ինձ համար միշտ էլ հաճելի է աշխատել տաղանդավոր պատանի շախմատիստների հետ: Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը և Արթուր Դավթյանը շատ լավ դրսևորեցին իրենց աշխարհի պատանեկան առաջնություններում և շախմատային լեզվով ասած գրանցեցին +6 արդյունք: Այս արդյունքը պատանեկան առաջնությունում վկայում է այն մասին, որ Հայաստանում ունենք լավ շախմատային դպրոց: Նրանք ապագայում արժանիորեն կներկայացնեն մեր երկիրը»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մարզիչը:

Հակոբյանի խոսքով` Եվրոպայի թիմային առաջնությունում պետք է հնարավորություն տրվի պատանի շախմատիստների փորձ հավաքելու և հետագայում առավել պատրաստ ներկայացնելու աշխարհի թիմային առաջնությունում և Օլիմպիադայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում