Պատանի շախմատիստները շուտով կթակեն մեծահասակների ընտրանու «դռները». Արտաշես Մինասյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի պատանեկան թիմերի անդամները ներուժ ունեն խաղալու նաև մեծահասակների ընտրանու կազմում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդպիսի կարծիք հայտնեց Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ, կրկնակի Օլիմպիական չեմպիոն Արտաշես Մինասյանը:

«Ուրախ եմ մեր պատանի շախմատիստների հաջողությամբ՝ Մ18 և Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքների համար: Արթուր Դավթյանին հաջողվեց պատանեկան մրցաշարերում մեդալ նվաճել, իսկ Շանթ Սարգսյանն արդեն այնքան է մրցաշարերից մեդալակիր դառնում, որ մեզ համար սպասելի էր»,-ասաց Մինասյանը:

Նրա խոսքով` պատանիներն, ովքեր մրցանակակիր են դարձել աշխարհի այս առաջնությունում, «պատանեկան շախմատի վետերաններն են» արդեն: «Շատ շուտով այս պատանիները կթակեն մեծահասակների հավաքականի դռները»,-ասաց մարզիչը:

Հնդկաստանում կայացած աշխարհի մինչև 20 տարեկան երիտասարդների և աղջիկների առաջնություններում հիանալի ելույթ ունեցան գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը: Շանթ Սարգսյանը 11 հնարավորից վաստակեց 8.5 միավոր և դարձավ փոխչեմպիոն, իսկ Հակոբյանը 8 միավորով արժանացավ բրոնզե մեդալի:

Հոկտեմբերին սա արդեն Սարգսյանի 2-րդ հրաշալի նվաճումն է. հոկտեմբերի 12-ին Շանթ Սարգսյանը արծաթե մեդալ էր նվաճել մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնությունում, իսկ նույն մրցաշարում Արթուր Դավթյանը արժանացել էր բրոնզե մեդալի:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն