Գիտնականները պարզել են Ալեքսանդր Մակեդոնացու մահվան պատճառը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Մակեդոնացու մահվան պատճառը եղել Է պանկրեոնեկրոզը (ենթաստամոքսային գեղձի հիվանդության սուր ձեւ), այլ ոչ թե մալարիան, որովայնային տիֆը կամ թոքաբորբը, ինչպես ավելի վաղ համարվում Էր: Ինչպես հայտնել Է Greek Reporter հրատարակությունը, այս եզրակացությանն են եկել Հունաստանի Արիստոտելի համալսարանի գիտնականները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տակավին 1995 թվականին սկսված հետազոտության ընթացքում մասնագետները մանրակրկիտ վերլուծել են հիվանդության նշանները եւ Մակեդոնիայի թագավորի վերջին օրերը, որոնք նկարագրված են անտիկ պատմաբանների կողմից: Հետազոտության հեղինակի՝ բժշկության պատվավոր պրոֆեսոր դոկտոր Թոմաս Գերասիմիդիսի խոսքով, Ալեքսանդրի մահվան պատճառը դարձել Է սուր պանկրեոնեկրոզով պայմանավորված նեխավարակումը:

Այս հիվանդությունն իր հերթին զարգացել Է լեղաքարային հիվանդության, ինչպես նաեւ զորահրամանատարի կողմից կերակուրն ու ալկոհոլը չարաշահելու պատճառով, նշում Է պրոֆեսորը: «Ախտանշանների սկիզբը բնութագրվում Էր ուժեղ փորացավով առատ կերակրից ու գինուց հետո, որն ուղեկցվում Էր տենդով ու օրեցօր վատացող վիճակով 14 օրվա ընթացքում»,-ասված Է հետազոտության մեջ: Ընդսմին հին հույն պատմաբանների աշխատությունների վերլուծությունից հետո Գերասիմիդիսը մերժել Է Ալեքսանդրի մահվան մյուս վարկածները, ներառյալ մալարիան, թոքաբորբը, որովայնային տիֆը, ինչպես նաեւ Արեւմտյան Նեղոսի տենդը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի