Հյութերի արտադրության ոլորտում կիրականացվի 120 մլն դրամի ներդրումային ծրագիր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը գերակա ոլորտում ներդրումային ծրագրի իրականացման նպատակով հարկային արտոնություն տրամադրեց «ՍԻԼ-ՄԱԱԶԱ» ՍՊԸ-ին: Մասնավորապես, ներդրումային ծրագրի շրջանակներում 2019 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվեց ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այս ընկերությունը զբաղված է հյութերի, զովացուցիչ ըմպելիքների արտադրությամբ: «Այս ծրագրով ընկերությունը պատրաստվում է ձեռք բերել շշերի կաղապարներ: Նաև պատրաստվում է ավելի ուշ ներդրումներ անել ավելի բարձր արտադրողականությամբ շշալցման հոսքագծեր ձեռք բերելու միջոցով եւ ընդլայնել արտադրատեսականին:

Այս ծրագրով նախատեսվում է իրականացնել մոտ 119 մլն դրամի ներդրումներ, որից սարքավորումների արժեքը կկազմի 93 մլն դրամ: Այս ընդլայնման արդյունքում ընկերությունում կստեղծվի 17 նոր աշխատատեղ՝ 170 հազար դրամ միջին աշխատավարձով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան