Հասարակական

Բողոքի ակցիա՝ Գյումրու լոկոմոտիվային դեպոյում

1 րոպեի ընթերցում

Բողոքի ակցիա՝ Գյումրու լոկոմոտիվային դեպոյում

ԳՅՈՒՄՐԻ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Պահանջելով աշխատավարձի 30 տոկոս բարձրացում՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մեքենավարները գործադուլ են հայտարարել, ինչի պատճառով Երևան-Գյումրի, Գյումրի-Երևան ուղղություններով բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ չեն իրականացվել։ Չի շահագործվել նաև Երևան-Թբիլիսի մարդատար գնացքը։

Հոկտեմբերի 23-ին «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության աշխատակիցները գործադուլի մասին տեղեկացրել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որ կլինեն Գյումրու «Լոկոմոտիվային դեպո»-ի տարածքում և սպասում են լրագրողներին։ Լրագրողներին, սակայն, այդպես էլ չի հաջողվել հանդիպել գործադուլավորների հետ։ Նրանք դուրս չեն եկել դեպոյի տարածքից, իսկլրագրողներն իրենք այնտեղ մտնել չեն կարող, որովհետև այն ստրատեգիական նշանակության հատուկ պահպանվող տարածք է և կողմնակի անձանց մուտքն արգելված է։

Սա երկաթուղայինների առաջին գործադուլը չէ։ Նախորդ գործադուլը նրանք կազմակերպել էին 11 ամիս առաջ, սակայն ասում են, որ այս ընթացքում որևէ բան չի փոխվել ։

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում