Պատգամավորի կարծիքով՝ հանրությունը պատրաստ չէ Նաիրի Հունանյանի հնարավոր ազատ արձակմանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը կարծում է, որ հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի հնարավոր ազատ արձակման վերաբերյալ հասարակության արձագանքը բացասական է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Հունանյանի՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հետ կապված դիմումին:

«Դա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է, սակայն դա չի նշանակում, թե պետք է իրացվի: Կարծում եմ, որ հանրությունը պատրաստ չէ այդ անձի ազատությանը, այլ պատժատեսակով փոխարինելուն: Այդ դիմումը կբավարարվի, թե ոչ, բացառապես դատարանի որոշումն է, մենք չեն կարող դրա հետ կապված որևէ կանխակալ վերաբերմունք դրսևորել»,-ասաց Սիմոնյանն ու հավելեց՝ կարծում եմ, որ հասարակական արձագանքը բացասական է:

Հարցին, թե արդյոք կարծում է, որ Հոկտեմբերի 27-ի գործը վերանայվելու անհրաժեշտություն ունի, նա պատասխանեց՝ կարծում է, որ հասարակության ընկալումն այն է, որ այդ գործը դեռ ամբողջությամբ չի բացահայտվել, և կան անձինք, ովքեր դրա իրական մեղավորներ են ու չեն գտնվում ազատազրկման մեջ: Պատգամավորը ևս ունի կասկածներ, որոնք ամբողջությամբ չեն փարատվում: Սիմոնյանը հույս հայտնեց, որ ինչպես քննարկման առարկա է դարձել Մարտի 1-ի գործը, այնպես էլ պետք է հոկտեմբերի 27-ի իրադարձությունները լիարժեքորեն բացահայտվեն:

Լրագրողների հետ զրույցում թեմային անդրադարձավ նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նրա կարծիքով՝ 20 տարի առաջ Հայաստանի ժողովուրդը որոշում էր կայացրել, որ ինքը պետք է ձևավորի իշխանություն: «Եվ այդ ձևավորած իշխանությունը գլխատվեց Նաիրի Հունանյանի և նրա խմբի կողմից, և 20 տարի հետո նա հնարավորություն է ստացել դիմել, որ ազատ արձակվի: Նա 20 տարի առաջ ուներ հնարավորություն, որ իր նկատմամբ նախաքննությունը մեղմվեր, եթե ինքը նախաքննական մարմնի հետ համագործակցության արդյունքում հնարավորություն տար Հայաստանի Հանրապետությանը՝ հասկանալու, թե հոկտեմբերի 27-ին ինչ է տեղի ունեցել»,-ասաց Քոչարյանը:

Նրա կարծիքով՝ եթե Հունանյանը հիմա ցանկություն ունի վերջապես 20 տարի հետո ասելիքով հանդես գալու, ապա դա կարող է հնարավորություն կտալ ՀՀ-ին վերջապես իմանալու, թե հոկտեմբերի 27-ին ինչ է տեղի ունեցել: Սակայն նրա կարծիքով՝ Նաիրի Հունանյանը 20 տարի ուշացել է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը դիմել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հետ կապված: Նաիրի Հունանյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ իրականացրել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա հարձակումը, որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Գործողությունների հետևանքով զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում