Ճապոնիայում բացվել Է Tokyo Motor Show ավտոսալոնը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի Tokyo Motor Show ավտոսալոնը, որն այս տարի անցկացվում Է 46-րդ անգամ, հոկտեմբերի 23-ին բացվել Է Big Sight ցուցահանդեսային համալիրում, որը գտնվում Է քաղաքի նավահանգստային մասում: Ինչպես հայտնել են կազմակերպիչները, այս անգամ այստեղ ներկայացված են շուրջ 180 տարբեր ընկերություններ, ներառյալ ինչպես ավտոարտադրողները, այնպես Էլ դետալների ու սարքավորումների մատակարարները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առավել ընդգրկուն ստենդները ներկայացրել են ճապոնական առաջատար կոնցեռնները՝ Toyota-ն, Nissan-ը, Honda-ն եւ Mazda-ն, իսկ ահա օտարերկրյա ընկերություններից Տոկիո են ժամանել միայն Renault-ը եւ Mercedes-Benz-ը: Ներկայիս ավտոսալոնի հիմնական թեման դարձել Է «Բացելով ապագան» նշանաբանը: Այդ կապակցությամբ ընկերությունները հիմնական շեշտը որոշել են դնել կոնցեպտների եւ Էլեկտրամոբիլների վրա՝ նպատակ ունենալով դրանք շուկա հանել 2020 թվականից հետո:

Առաջին անգամ ավտոսալոնն անցկացվում Է միանգամից մի քանի հարթակներում, որոնք միմյանց միացված են հատուկ գոտիով, որտեղ կարելի Է մասնակցել ավտոմեքենաների թեստ-դրայվների կամ փորձարկել տարատեսակ Էլեկտրական հեծանիվներ ու մոտոցիկլետներ եւ ինքնավար այլ փոխադրամիջոցներ:

Tokyo Motor Show-ի կազմակերպիչներն այս տարի ջանացել են ապահովել առավելագույնս ընդարձակ լսարան՝ անհրաժեշտ բոլոր պայմաններն ստեղծելով տարբեր կատեգորիաների այցելուների, այդ թվում՝ սահմանափակ հնարավորություններով մարդկանց եւ այն հյուրերի համար, որոնք գալիս են երեխաների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի