Ռումինիայում կազմակերպվել է «Հայաստանի Թավշյա հեղափոխությունը» խորագրով կլոր-սեղան և ցուցահանդես

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի ԱԳՆ Դիվանագիտական ինստիտուտում/IDR հոկտեմբերի 18-ինկազմակերպվել էր «Հայաստանի Թավշյա հեղափոխությունը» խորագրով կլոր սեղանը և լուսանկարների ցուցահանդես:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Ռումինիայում ՀՀ դեսպանությունից, ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկան Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն ու Ռումինիայի ԱԳՆ Արևելյան հարևանության հետ հարաբերությունների գլխավոր վարչության պետ, Արևելյան գործընկերության հարցերով հատուկ հանձնակատար Ադրիանա Ստանեսկուն, ովքեր անդրադարձան Թավշյա հեղափոխության նշանակությանն ինչպես Հայաստանի ներքաղաքական կյանքի ու ժողովրդավարական գործընթացների, այնպես էլ Հայաստանի արտաքին քաղաքականության համատեքստում` ներառյալ հայ-ռումինական հարաբերությունները: Տկն Ստանեսկուն, կիսվելով Հայաստան կատարած իր այցի տպավորություններով, ներկաներին կրկին հավաստիացրեց, որ Ռումինիան շարունակելու է աջակցել Հայաստանին և Հայաստանի իշխանություններին հեղափոխական բարեփոխումների և երկկողմ հարաբերությունների խորացման գործում:

Ցուցահանդեսին հաջորդած կլոր սեղանի ընթացքում, որը վարում էր Ռումինիայի ԱԳՆ Դիվանագիտական ինստիտուտի գլխավոր տնօրեն Դան Պետրեն, քննարկվեց Հայաստանի Թավշյա հեղափոխության ազդեցության դերն ու նշանակությունը ներքաղաքական և տարածաշրջանային մի շարք հարցերի վրա:

Ելույթներով հանդես եկան Կովկասի ինստիտուտի տնօրեն (Հայաստան) Ալեքսանդր Իսկանդարյանը, ՀՀ վարչապետի արտաքին քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանը և Բուխարեստի համալսարանի Քաղաքական գիտությունների ֆակուլտետի դոցենտ Օանա-Վալենտինա Սուչիուն:

Քննարկմանը մասնակցեցին Ռումինիայի ԱԳՆ և Ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, Ռումինիայի խորհրդարանի պատգամավորներ, Բուխարեստում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ ու աշխատակիցներ, փորձագետներ, լրագրողներ, ինչպես նաև ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառումը լուսաբանվել է նաև ռումինական ԶԼՄ-ներում:

Հայերեն Русский

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց