ՏԿԵ նախարարը Գերմանիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է KfW-ի վարկային ծրագրերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին։

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարարը վստահություն է հայտնել, որ դեսպան Բանցհաֆի դիվանագիտական գործունեությունը Հայաստանում կնպաստի հայ-գերմանական հաջողված փոխգործակցության ընդլայնմանը և, մասնավորապես, ենթակառուցվածքների զարգացման ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերել են էներգետիկայի ոլորտին, կոշտ կենցաղային թափոնների կառավարմանն ու աղբավայրերի կառուցմանը, ջրային ոլորտի բարեփոխումներին և ջրամբարաշինությանն առնչվող ծրագրերին։ Այդ համատեքստում նախարար Պապիկյանն առանձնահատուկ կարևորել է Գերմանական զարգացման բանկի (KfW) ֆինանսավորմամբ իրականացվող համատեղ վարկային ծրագրերը և ընդգծել դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։

Անդրադառնալով վարչատարածքային բարեփոխումներին՝ Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել «Լավ տեղական ինքնակառավարում հարավային Կովկասում ծրագրի» շրջանակներում ԳԴՀ կառավարության և ԳՄՀԸ (GIZ)-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակությունը և նշել․ «ԳՄՀԸ աջակցությամբ հանրապետության 52 խոշորացված համայնքները մեծացրել են իրենց համայնքային կարողությունները, ինչի շնորհիվ մենք ունենք արդեն արձանագրված արդյունքային հաջողություններ՝ գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման, խորհրդատվական և վարչական ծառայությունների մատուցման, քաղաքացիների սպասարկման և ծառայությունների հասանելիությունն ապահովելու հարցում»։

Դեսպան Միխայել Բանցհաֆը, նկատելով հանդիպման կարևորությունը, վստահեցրել է, որ ԳԴՀ կառավարությունը հետաքրքրված է Հայաստանում բարեփոխումների հաջողություններով, և վերահաստատել պատրաստակամությունը՝ համատեղ ջանքերով խթանելու հայ-գերմանական համագործակցության ամրապնդումը մատնանշված ոլորտներում:
Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան