Հեռախոսազրույցի գաղտնալսման հայտնի գործի շրջանակում ի հայտ են եկել մի շարք հանգամանքներ. Գրիգորյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության տնօրեն Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման դեպքի առթիվ մի շարք հանգամանքներ հայտնաբերվել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

«Նախաքննությունն իր բնականոն հունով ընթանում է։ Այո, կան մի շարք հայտնաբերված հանգամանքներ, սակայն նախաքննության շահերից ելնելով` այս փուլում չեմ կարող ասել դրանց մասին»,-ասաց Գրիգորյանը:

Նա նշեց, որ յուրաքանչյուր գործով միշտ կատարվել է օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն՝ անկախ այն հանգամանքից որևէ մեկը պաշտոնավորում է, թե ոչ: Գրիգորյանը հիշեցրեց, որ ավելի վաղ հայտնել էր, որ հայտնի է այն վայրը, որտեղից տարածվել է այդ խոսակցությունը:

2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնվել էր հեռախոսազրույցի ձայնագրություն, որումՄարտի 1-ի գործով մանրամասների ու դրա շրջանակում կալանավորման որոշումների մասին են զրուցում Ազգային անվտանգության ծառայության այդ ժամանակվա գործող տնօրեն Արթուր Վանեցյանը և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Վանեցյանը նշել է, որ այն եղել է զուտ իրավաբանական քննարկում: Սասուն Խաչատրյանը դա որակել է իրենց կանգնեցնելու խղճուկ փորձ: ՀՀ քննչական կոմիտեում վարույթ էր ընդունվել հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի (նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը) 1-ին մասի և 254-րդ հոդվածի (hամակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը) 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը։

Հայերեն Русский

Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո

Ըմբիշ Սամվել Տերտերյանը դարձել է Մ20 տարեկանների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին

Իրաքը գնահատել է Սիրիայի տարածքով անցնող և Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի արժեքը

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ Ճանապարհային դեպարտամենտը յուրաքանչյուր տարի Գյումրիում նախատեսում է նորոգել 25 կիլոմետր ճանապարհ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք, որոնց հետևանքով պետությանը հասցվել է 1,4 միլիարդ դրամի վնաս

Ստուգումներ են ընթանում «Արտ Լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում. երկուսում հայտնաբերվել են խախտումներ