Տնտեսություն

ՏԿԵ փոխնախարար Տերտերյանը մասնակցել է «Հաջողությունը տուրիզմում» խորագրով համաժողովին

3 րոպեի ընթերցում

ՏԿԵ փոխնախարար Տերտերյանը մասնակցել է «Հաջողությունը տուրիզմում» խորագրով համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ներկա է գտնվել և բացման խոսքով հանդես եկել «Նախագծի կառավարում կայուն զարգացման նպատակով» ամառային դպրոցի շրջանակում հոկտեմբերի 18-ին մեկնարկած «Հաջողությունը տուրիզմում» խորագիրը կրող համաժողովում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Համաժողովի բացմանը մասնակցել են նաև Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Ալեքսեյ Սինեգուբովը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:

«Զբոսաշրջության ոլորտում ձեռք բերված հաջողություններն արդեն ոգևորիչ են, և մենք իսկապես պետք է ամեն ինչ անենք, որ մեր ազգին շատ բնորոշ ակտիվության, նորարարության, հյուրասեր լինելու առանձնահատկությունը կարողանանք լրացնել այն հնարավորություններով, որոնք անհատները կարող է և չունենան: Դրանք պետք է լրացվեն համայնքի, պետության, ՄԱԶԾ և այլ կազմակերպությունների ճիգերով», - իր ողջույնի խոսքում նշել է Վաչե Տերտերյանը: Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ դասընթացների ընթացքում մասնակիցները և միջազգային փորձագետները կունենան արդյունավետ քննարկումներ և գիտելիքների փոխանակում, որն էլ իր հերթին կզինի երիտասարդ մասնագետներին նոր գաղափարներով և մտքերով:

Ամառային դպրոցը կանցկացվի հոկտեմբերի 18-21-ը Երևանում և Դիլիջանում, իսկ չորրորդ օրը մասնակիցները կայցելեն Սյունիք՝ Տաթև վանական համալիր: Դասընթացի ընթացքում կքննարկվեն զբոսաշրջության ոլորտին վերաբերող հաջողված ծրագրեր, կայունությանը, թվային նորարարությանը և հարակից թեմաներին վերաբերող խնդիրներ:

Նշենք, որ միջոցառումն իրականություն է դարձել Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի, «Նախագծի կառավարում կայուն զարգացման նպատակով» ծրագրի (PM4SD) , Եվրոպական կայուն զբոսաշրջության հիմնադրամի (FEST) և Եվրոպական ճամփորդական հանձնախմբի (ETC), «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի համագործակցության շնորհիվ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյունրիում էր

Տնտեսություն

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյունրիում էր

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

Տնտեսություն

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Նավթի գները նվազել են - 26-07-24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 26-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Տնտեսություն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում