Հայաստանի ավիացիոն շուկայի փոփոխությունները լինելու են հօգուտ քաղաքացների և տուրիզմի. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց քաղաքացիական ավիացիայի համար կարևոր իրադարձության մասին՝ ընդգծելով, որ Եվրոպայի ամենամեծ ավիաընկերությունը՝Ryanair-ը,աշխատելու է Հայաստանում: «Ստացվում է, որ, օրինակ՝ Երևանից Հռոմ 30-56 եվրոյով կարելի է ինքնաթիռի տոմս գնել: Ինձ զարմացրեց այն փաստը, որ երեկվանից տոմսեր կային վաճառքի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որRyanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունըդեռևս չորս ուղղությամբ է թռիչքներ իրականացնելու: «Գնային քաղաքականությունը միտված է նրան, որ հնարավորինս էժան գներ առաջարկի և հասանելի լինի»,- ասաց նա:

Անդրադառնալով սննդին և ուղեբեռին, Տիգրան Ավինյանը նշեց, որ հավելյալ վճարումներով կարելի է մյուս ծառայությունները ստանալ՝ սնունդ, ուղեբեռ: «Ընդհանուր առմամբ, նման ընկերությունների մուտքը էական ազդեցություն է ունենում ներգնա, արտագնա տուրիզմի համար»,- ասաց փոխվարչապետը:

Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ այս հարցում բուռն քննարկումներ են եղել կառավարությունում: «Մենք որդեգրել ենք սկզբունք, որ այն ուղղությունը, որ վերջին մեկ տարվա ընթացքում չի սպասարկվել, այդ ուղղություններով «օդի տուրքը» կհանվի, և սա վերաբերում է բոլոր ավիաընկերություններին՝ առանց բացառության: Այս փոփոխությունը իր հետևից բերելու է լուրջ տեղաշարժեր ավիացիոն շուկայում: Որևէ կասկած չկա, որ այդ փոփոխությունները լինելու են հօգուտ քաղաքացների, հօգուտ տուրիզմի»,- ասաց կառավարության ղեկավարը՝ նշելով, որ հետևողական պետք է լինել որոշումների իրականացման հարցում:

Եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունը մուտք է գործում Հայաստանի ավիացիոն շուկա:Մուտքն ազդարարեցին Ryanair ընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ Օ՛Բրայանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հոկտեմբերի 16-ին հրավիրված ասուլիսում: Առաջին չվերթն ավիաընկերությունը կիրականացնի հունվարի 14-ին՝ Երևանը կապելով Հռոմի և Միլանի հետ, ապա մարտի վերջից կգործի Բեռլինի ուղղությունը, իսկ Գյումրին Գերմանիայի բավարական Մեմինգեն քաղաքի հետ կկապվի մարտի վերջից:

Հայերեն العربية English Français Русский

Կիևի կողմնակիցները պետք է պատասխանատվություն կրեն Ուկրաինայի ագրեսիայի համար. Իրանի ԱԳՆ

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2026 թվականի առաջին վեց ամիսներին աճել է 7․9 տոկոսով

Գազայի հարցով Խաղաղության խորհուրդը մտադիր է առաջիկա ամիսներին անկլավում ներդնել նոր կառավարման համակարգ

Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով կա ձերբակալված. նախաձեռնվել է քրեական վարույթ

Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի

ՀՀ դեսպանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարները

Շատրվաններ, թարմացված կանաչապատ գոտիներ, ժամանակակից լուծումներ. Ախուրյանի կենտրոնական պուրակ հիմնանորոգվում է

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին 52 և 70–ամյա քաղաքացիները վնասվածքներ են ստացել

Պաղեստինի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական հարձակումները կանխելու համար

Գյումրիում հաշվառված է 2465 ոչ հիմնական շինություն