Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի ուսանողները համերգներով կշնորհավորեն Երևանի տոնը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի ուսանողները Էրեբունի-Երևան տոնակատարությունների շրջանակում, որն այս տարի նշվում է հոկտեմբերի 19-ին, ելույթներով հանդես կգան Շենգավիթ վարչական շրջանի տարբեր այգիներում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում քոլեջի տնօրեն Տիգրան Դավթյանն ասաց, որ ուսանողները Շենգավիթի բնակիչների հետ երգելու են «Էրեբունի-Երևան» երգը: «Նրանք ներկայանալու են տարբեր համերգային կատարումներով` հնչեցնելով ջազ, ռոք, էստրադային և այլ ժանրերի հայտնի ստեղծագործություններ: Ելույթ է ունենալու նաև մեր քոլեջի պարային խումբը: Փորձելու ենք տոն նվիրել բոլոր երևանցիներին»,-նշեց Դավթյանն ու հավելեց, որ մասնակցելու են նաև նույն օրը Գարեգին Նժդեհի հրապարկում կայանալիք համերգային երեկոյին:

Նա երևանցիներին մաղթեց համբերություն` նշելով, որ Երևանը համայն հայության մայրաքաղաքն է:

Հայերեն Русский

Գիտական խումբը կստեղծի գերհաղորդիչ նյութեր՝ համադրելով արհեստական բանականությունը, քիմիան և ֆիզիկան

Կադաստրի կոմիտեն կպարզեցնի պատմամշակութային հուշարձանների և գույքի պետական գրանցման գործընթացները

Թուրքիայի լեռնադահուկային հանգստյան գոտիներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով կան զոհեր

Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ դադարեցնելով ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը

ԱՄՆ Սենատի հանձնաժողովները հավանություն են տվել ԿՀՎ ղեկավարի և պաշտպանության նախարարի պաշտոններում առաջադրված թեկնածուներին

ՊԵԿ-ը հարց ու պատասխանի ձևաչափով մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել հայտարարագրման վերաբերյալ

Թրամփը հայտարարել է, որ Պուտինը «կործանում է» Ռուսաստանը՝ հրաժարվելով Ուկրաինայի հետ հրադադարից

Թրամփը ներում է շնորհել 2021 թ. հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակված իր 1500 աջակիցներին

Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 36-ամյակը

Նիկոլ Փաշինյանն աշխատանքի է գնացել մետրոյով