Սպորտ

Գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը Ղազախստանում երկրորդն է

1 րոպեի ընթերցում

Գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը Ղազախստանում երկրորդն է

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը Ալմաթիի միջազգային մրցաշարում 2-րդն է:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Ղազախստանի Ալմաթի քաղաքում ավարտվեց Ալմաթի Օփեն միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 36 շախմատիստ, այդ թվում՝ 9 գրոսմայստեր:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը: Շախմատիստը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և գրավեց 2-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող դարձավ Բրազիլիան ներկայացնող գրոսմայստեր Ալեքսանդր Ֆիերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում