Միջազգային

Թրամփը պատվիրակություն կուղարկի Անկարա Սիրիայի հյուսիս-արեւելքի իրադրության կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատվիրակություն կուղարկի Անկարա Սիրիայի հյուսիս-արեւելքում ստեղծված իրադրության կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողների համար նախօրյակին կազմակերպված բրիֆինգի ընթացքում հայտարարել Է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:

«Հաշվի առնելով Թուրքիայի տնտեսության ընթացիկ թուլությունը՝ Թուրքիայի նկատմամբ վարչակազմի այսօրվա գործողությունները շատ լուրջ են «…» Սակայն մենք հանձնառու ենք այս իրադրությունը կարգավորել բանակցությունների ճանապարհով, հենց դրա համար Էլ նախագահը կարգադրել Է հնարավորինս շուտ բարձրաստիճան պատվիրակություն ուղարկել Անկարա՝ պարզելու՝ կարող ենք մենք արդյոք հասնել համաձայնության»:

Հոկտեմբերի 14-ին ավելի վաղ նախագահ Թրամփը հրամանագիր Է ստորագրել, որն, ի թիվս այլ բաների, Պետդեպարտամենտին եւ ֆինանսների նախարարությանը թույլ Է տալիս սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ՝ Սիրիայի հյուսիսում նրա ռազմական գործողության համար: Այդ հրամանագրի հիման վրա Վաշինգտոնը պատժամիջոցներ Է սահմանել Թուրքիայի ազգային պաշտպանության եւ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության, այդ գերատեսչությունների ղեկավարներ Հուլուսի Աքարի եւ Ֆաթիհ Դոմնեզի, ինչպես նաեւ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի դեմ:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կողմից տարածված մամուլի տեղեկագրի տեքստի համաձայն՝ Վաշինգտոնը Անկարայի նկատմամբ սահմանափակիչ միջոցներ Է կիրառում այն բանի կապակցությամբ, որ «թուրքական կառավարության գործողություններն սպառնում են Սիրիայի անմեղ խաղաղ բնակիչներին, ինչպես նաեւ ապակայունացնում են տարածաշրջանը՝ վիժեցնելով ԻՊ-ի ոչնչացման ռազմարշավը»: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունում նաեւ հայտարարել են, որ պատրաստ են լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի կառավարության պաշտոնյաների, ինչպես նաեւ պետական կորպորացիաների դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ՌԴ և Պակիստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հեռանկարները

ԱՄՆ-ն հնարավոր է գրեթե կրկնակի նվազեցնի Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը. The Wall Street Journal

Փարիզի 9-րդ շրջանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն

Վրաստանի նախագահը Վատիկանում կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությանը

ՀՀ վարչապետը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը հարցազրույց չի տվել թուրքական ԶԼՄ-ներին. ՀՀ-ում Չինաստանի դեսպանատուն

Հանրային խորհուրդը պետք է լինի մտագրոհի տեղ, որտեղ կլինեն քննարկումներ երկրի զարգացման ռազմավարությունների և կոնկրետ հարցերի վերաբերյալ. վարչապետ Փաշինյան

Երեմյան կաթնամթերքը HoReCa ուղղվածության իր արտադրանքներով կմասնակցի ProFood էքսպոյին

ՀՑԹԻ-ում բացվեց «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ցուցահանդեսը

Երիտասարդների ձայնը կարևոր է երևանցու օրակարգը ձևավորելու հարցում. Տիգրան Ավինյան