Մեծ Բրիտանիան վերանայում Է Թուրքիային զենքի մատակարարման թույլատրագրերը. Financial Times
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան Սիրիայում Անկարայի ռազմական գործողության պատճառով վերանայում Է Թուրքիային զենքի մատակարարման բոլոր թույլատրագրերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 14-ին հայտնել Է Financial Times թերթը:
Այդ որոշման վերաբերյալ պաշտոնապես դեռեւս հայտարարված չԷ, սակայն, հրատարակության տեղեկատվության համաձայն, կառավարությունը որոշել Է ամբողջովին վերանայել զենքի բոլոր այն մատակարարումները, որը Թուրքիայի կողմից կարող Է օգտագործվել ներկայիս գործողության ընթացքում, եւ դադարեցնել նոր թույլատրագրերի տրամադրումը, քանի դեռ չի ավարտվել վերլուծության գործընթացը:
Financial Times-ը նշում Է, որ վերջին հինգ տարվա ընթացքում Մեծ Բրիտանիան 1,1 մլրդ ֆունտ ստեռլինգի (1,4 մլրդ դոլար) զենք Է մատակարարել Թուրքիային, այդ թվում՝ ինքնաթիռներ, ուղղաթիռներ, անօդաչուներ, զրահատեխնիկա, հրթիռներ, ռումբեր եւ ռադիոԷլեկտրոնային պայքարի միջոցներ:
Ավելի վաղ մի շարք եվրոպական երկրներ դադարեցրել են զենքի մատակարարումը Թուրքիային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: