Հայաստանից ԵԱՏՄ արտահանումն աճում է ավելի բարձր տեմպով, քան ընդհանուր արտահանումը միջին հաշվով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից դեպի Եվրասիական տնտեսական միության երկրներ արտահանումն աճում է ավելի բարձր տեմպով, քան ընդհանուր արտահանումը միջին հաշվով: Այս տարվա առաջին 8 ամիսներին ԵԱՏՄ երկրներ արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 11 տոկոսով, իսկ Հայաստանից ընդհանուր արտահանման ծավալը` 4.6 տոկոսով: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը` շեշտելով՝ ԵԱՏՄ-ի ամբողջ ռեսուրսը, սակայն, դեռ չի իրացվում:

«2018-ին ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանել ենք մոտ 20 տոկոսով ավելի, քան 2017-ին: 2019-ի 8 ամիսների ընթացքում ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանել ենք 11 տոկոսով ավելի, քան 2018-ի նույն ժամանակահատվածում` չնայած այն հանգամանքին, որ ապրանքների ընդհանուր արտահանումն աճել է 4.6 տոկոսով: Դա նշանակում է, որ մնացած ուղղություններով արտահանումը ոչ թե նվազել է, այլ ունեցել ենք ավելի ցածր աճ»,-ասաց նախարարը:

Նա շեշտեց` Հայաստանը ԵԱՏՄ երկրներ ավելի շատ է արտահանում, և ծավալներն արագ են աճում հենց միասնական մաքսային միության ուժով: Սակայն բոլոր խնդիրները չէ, որ լուծված են, կան օբյեկտիվ սահմանափակումներ: Այդ մասին խոսում են նաև ԵԱՏՄ անդամ մյուս գործընկերների հետ: «Բիզնեսը հաճախ բարձրացնում է այն հարցը, թե ինչու ՀՀ արտահանողները Լարսի անցակետում պետք է ենթարկվեն նույն մաքսային զննման կանոններին, որին ենթարկվում են ցանկացած երրորդ անձից դեպի Ռուսաստան շարժվող մեքենաները: Եվ սա շատ զգայուն հարց է: Մենք դեռևս ԵԱՏՄ ամբողջ ռեսուրսը չենք իրացրել: Եվ այն ամբողջ օգուտները, որ կարող են լինել, դեռ առջևում են, աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասաց նախարարը:

Նա վստահեցրեց, որ արդեն ունեն համաձայնություն, ընկալում գործընկերների կողմից, որ պետք է մտածեն այն մեխանիզմների մասին, որոնք ապահովելու են, որ այդ ընթացակարգերը լինեն ավելի պարզեցված: Նախարարը շեշտեց` էլեկտրոնային հետագծելիության համակարգի մասին քննարկումները հատկապես վերջին տարվա ընթացքում ուժի մեջ են: «Եվ նաև այդ համակարգի վերջնական գործարկմամբ այն մեքենաները, որոնք Հայաստանում կստանան էլեկտրոնային դրոշմակնիքները և կշարժվեն ՌԴ, անցակետում կենթարկվեն շատ ավելի պարզեցված մաքսային հսկողության կանոնների: Այսինքն՝ մենք ունենք նաև զարգացման և հետագա առաջընթացի հնարավորություն»,-ասաց Խաչատրյանը:

Նրա կարծիքով` միությունից օգուտները կարելի է գնահատել նրանով, թե անդամ լինելով կարողանում են արդյոք օգտագործել արտադրողների համար առավելագույն հարմարավետություն, այսինքն՝ արտադրողներն այդ շուկաներում արդյոք հանդես են գալիս նույն կերպ, ինչ տվյալ երկրի արտադրողները: «Իսկ հետևանքն արտահանման ծավալներն են, որոնք մեզ մոտ աճում են ավելի բարձր, քան աճում է մեր արտահանումը միջին հաշվով»,-եզրափակեց նախարարը:

Հայերեն English

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը