Արցախ

Արցախի խորհրդարանի ղեկավարը հյուրընկալել է Էլենի Թեոխարուսին

1 րոպեի ընթերցում

Արցախի խորհրդարանի ղեկավարը հյուրընկալել է Էլենի Թեոխարուսին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոխարուսին, ՀՅԴ Կիպրոսի Հայ դատի հանձնախմբի նախագահ Հակոբ Գազանճեանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Կիպրոսի հետ կապերը արժեքավոր տեղ են զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքական հարաբերությունների մեջ և ընդգծել, որ առկա է փոխադարձ շահագրգռվածություն այն ավելի զարգացնելու առումով:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի, Արցախի և Կիպրոսի միջև գործնական համագործակցության խթանման և տարածաշրջանային ու միջազգային այլ հարցերի շուրջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում