Հասարակական

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարը Արագածոտնի և Սյունիքի մարզերում նոր ոստիկանապետեր է նշանակել

1 րոպեի ընթերցում

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարը Արագածոտնի և Սյունիքի մարզերում նոր ոստիկանապետեր է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամաններով երկու մարզում նոր ոստիկանապետեր են նշանակվել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ լուրը հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանը:

«Արագածոտնի մարզային վարչության պետ է նշանակվել Արարատի բաժնի պետ՝ ոստիկանության գնդապետ Վահան Աղգաշյանը։ Արման Սարգսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Գևորգ Ազիզյանը նշանակվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ»,- նշեց Ահարոնյանը:

ՀՀ Արագածոտնի մարզային վարչության նախկին պետ Լևոն Յազիչյանը՝ հոկտեմբերի 8-ին, սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից և անցել թոշակի: Սյունիքի նախկին ոստիկանապետ Արշավիր Գևորգյանը օգոստոսի 30-ին՝ ազատվել է պաշտոնից ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում