Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին
1 րոպեի ընթերցում
![Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/10/991299.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը նշել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է մտքեր փոխանակելու Բանկի հետ գործընկերության վերաբերյալ, քննարկելու ընթացիկ ծրագրերը ու համագործակցության հետագա ուղղությունները:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սեբաստիան Մոլինեուսը շնորհավորել է կառավարությանը վերջերս եվրապարտատոմսերի հաջող թողարկման, ինչպես նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը բարձր մակարդակով անցկացնելու կապակցությամբ:
Զրուցակիցները քննարկել են թվայնացման, զբոսաշրջության, ջրային ռեսուրսների կառավարման, ոռոգման, էներգետիկ ռազմավարության և էներգաարդյունավետության ոլորտներին վերաբերող հարցեր և նախանշել այս ուղղություններով հետագա քայլերը: