Վարչապետն անակնկալի է եկել սեպտեմբերի 21-ին Գյումրիում տպագրված ՀԴՄ կտրոնների թվից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար անսպասելի է եղել սեպտեմբերի 21-ին Գյումրիում տպագրված ՀԴՄ կտրոնների թվաքանակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Վարչապետն ասաց հոկտեմբերի 9-ին «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. Ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ընթացքում:

«Այս տարի անկախության տոնակատարության հիմնական միջոցառումները տեղի են ունեցել Գյումրիում, և այդ օրը Գյումրի է այցելել 15000 մարդ: Նրանք, ովքեր այդ օրը եղել են այնտեղ, կարող են վկայել, որ ռեստորաններում, սրճարաններում ամբողջ օրն ընդհանրապես տեղ չկար: Շատ մեծ տնտեսական շարժ կար, և ինձ հետաքրքիր էր: Հարցրեցի, թե Գյումրիում սեպտեմբերի 21-ին առևտուրն ինչ շարժ է արձանագրել: Պարզվեց, որ ՀԴՄ կտրոնները տպվել են նույնչափ, որքան նախորդ օրերին: Ընդամենը առևտրի ծավալը 10 մլն դրամով մեծացել է, բայց տպված ՀԴՄ կտրոնների թվերը չեն փոխվել»,- ասաց Վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տնտեսավարողների վարքագծի փոփոխության անհրաժեշտություն կա:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան