Հասարակական

ՀՀ. Ընթերցողները պետք է թերթը կարդան որոշակի ճշմարտություններ բացահայտելու համար. Գևորգ Պապոյան

2 րոպեի ընթերցում

ՀՀ. Ընթերցողները պետք է թերթը կարդան որոշակի ճշմարտություններ բացահայտելու համար. Գևորգ Պապոյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից՝ 1990 թ. սեպտեմբերի 6-ի որոշմամբ ստեղծվեց «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը, որը դարձավ անկախության ուղին բռնած երկրի նպատակների, ծրագրերի եւ իրականության խճանկարը։ Թերթի առաջին գլխավոր խմբագիրը դարձավ ԳԽ պատգամավոր Այդին Մորիկյանը։

Եթե անկախության սկզբնական շրջանում որպես պետական լրատվամիջոց օրաթերթի հիմնական գործառույթը քաղաքացիներին տեղեկատվություն հաղորդելն էր, ապա ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց օբյեկտիվորեն փոխվել է թերթի առաջնային գործառույթը։ Այսօր այն քաղաքացի կերտելու, կրթելու, մարդկանց մեջ վերլուծական ունակությունները զարգացնելու, երեւույթների պատճառահետեւանքային կապերը բացատրելու, անաչառ ձեռագրով երկրում տեղի ունեցող խորքային բարեփոխումներն ամբողջությամբ տեղ հասցնելու առաքելություն ունի։ «Ընթերցողները պետք է թերթը կարդան ոչ թե նորություն իմանալու համար, ինչն, ըստ էության, տպագիր մամուլի դեպքում կարող է արդեն հնացած լինել, այլ որոշակի եզրակացությունների հանգելու եւ ճշմարտություններ բացահայտելու համար»,- ասում է ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում