Հայաստանը oտարերկրյա ուղղակի ներդրումային ինդեքսում տպավորիչ արդյունքներ ունի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում անցկացվեց աշխատաժողով, որի ընթացքում Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության մասնագետները (ՏՀԶԿ/OECD) ներկայացրեցին ՏՀԶԿ oտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) կարգավորումների սահմանափակման ինդեքսը, որում ներառվել է նաև Հայաստանը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Հովնանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանն առաջին անգամ է այս ինդեքսում:

«Հայաստանի տնտեսական զարգացման հիմնաքարերից մեկը կարելի է համարել օտարերկրյա ուղղակի ներդրումների անհրաժեշտությունը: Այդ ուղղությամբ մենք տարիներ շարունակ աշխատանքներ ենք կատարել: Այս միջավայրի վրա ազդող գործոնի գնահատումը կատարվում է տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվող ինդեքսների միջոցով: Այսինքն՝ այդ ինդեքսները պոտենցիալ ներդրողների համար հասկանալի ինֆորմացիա են պարունակում տվյալ երկրի վերաբերյալ»,-ասաց նախարարի տեղակալը:

Նա նշեց, որ Հայաստանը տարիներ շարունակ ներառված է եղել «Doing business» ինդեքսում, սակայն ուղղակի գործարարությամբ զբաղվելու ինդեքսի չափանիշներն ու մեթոդաբանությունն ամբողջությամբ չեն ներառում ներդրումային միջավայրի գնահատականը: 2017 թվականից Հայաստանը սկսել է համագործակցել Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության հետ: Այն ունի օտարերկրյա ուղղակի ներդրումների սահմանափակումների ինդեքս հասկացությունը, որը հենց ուղղված է ներդրումային միջավայրի գնահատականին իրավական տեսանկյունից:

«Այսինքն՝ ներկայացվում է, թե ազգային օրենսդրության, միջազգային պայմանագրերի մակարդակում ինչպիսի կարգավորումներ են գործում, և որքանով է այդ դաշտն ազատ, առանց սահմանափակումների օտարերկրյա ներդրողների համար: Մենք, որպեսզի այս մասով էլ ունենանք չափելի արդյունքներ, այս համագործակցությունը սկսել ենք և հիմա առաջին անգամ ներգրավվել ենք այդ ինդեքսում: Տպավորիչ արդյունքներ ունենք, մենք ներգրավվել ենք ու զբաղեցրել ենք տեղ առաջին տասնյակում: Պետք է նշել, որ այս ինդեքսում ներգրավված են մեծ քսանյակի երկրները, կազմակերպության անդամ պետությունները և առաջին տասնյակում ընդգրկվելն արդեն տպավորիչ արդյունք է» ,-ասաց նա:

Նախարարի տեղակալը նշեց, որ մեթոդաբանության հիմքում ընկած են տարբեր ոլորտների ուսումնասիրությունները, որոնք հիմնականում վերաբերում են օտարերկրյա ներդրումների համար խոչընդոտներ առաջացնող օրենսդրական կարգավորումներին: Ըստ ինդեքսի ցուցանիշների՝ Հայաստանն առաջ է Ռուսաստանից, Ղազախստանից, Թուրքիայից և այլն:

Հայաստանում ներդրումների կառուցվածքում առաջինը Ռուսաստանն է, հետո եվրոպական երկրները:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում