Հասարակական

Դատախազությունը Հրայր Թովմասյանի վերաբերյալ Արման Բաբաջանյանի դիմումն ուղարկել է ՀՔԾ

2 րոպեի ընթերցում

Դատախազությունը Հրայր Թովմասյանի վերաբերյալ Արման Բաբաջանյանի դիմումն ուղարկել է ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սահամնադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմում-հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ դրանում ներկայացված հանգամանքները քրեական դատավարության ընթացակարգերով ստուգելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հոկտեմբերի 4-ինՀրայր Թովմասյանի արարքին քրեաիրավական գնահատական տալու համար հանցագործության մասին դիմում է հանձնել դատախազությանը:«Որպես ԱԺ պատգամավոր դիմում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ Սահմանադրական դատարանի գործող նախագահ Հրայր Թովմասյանի կողմից 2018-ին այդ պաշտոնի ճանապարհին թույլ տված օրինախախտումներին: Ըստ էության առանց ընդունված կարգի՝ առանց Հրայր Թովմասյանի դիմումի, այս ժամանակվա ԱԺ նախագահի կողմից գոյություն չունեցող հիմնավորմամբ դադարեցվել են Թովմասյանի պատգամավորական լիազորությունները: Գոյություն չունեցող հիմնավորումներով մարդը չի կարող պատգամավորական լիազորություններից ազատվել: Իմ խորին համոզմամբ՝ նա միաժամանակ շարունակել է մնալ պատգամավոր և ՍԴ-ի անդամ, ապա նախագահ մինչև 2019-ի հունվարի 14-ը»,-ասել է Բաբաջանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում