Հասարակական

Արմավիրում ավտոմեքենա է այրվել

1 րոպեի ընթերցում

Արմավիրում ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hոկտեմբերի 5-ին, ժամը 22:40-ին տեղեկություն է ստացել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:46-ին, մարվել՝ 22:50-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,Երևանյան փողոցի թիվ 38 շենքի մոտակայքում մասամբ այրվել է «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում