Սպորտ

Բարձրագույն խմբի առաջատար «Արարատ»-ը հաղթեց «Երևան»-ին

1 րոպեի ընթերցում

Բարձրագույն խմբի առաջատար «Արարատ»-ը հաղթեց «Երևան»-ին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում մեկնարկեց 10-րդ տուրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Երևան»-ը սեփական հարկի հյուրընկալեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջատար «Արարատ»-ին: Վանաձորում կայացած խաղի 15-րդ րոպեին Իրակլի Լոգուանառաջ մղեց «Արարատ»-ին: Խաղակեսի ավարտին Ալեքսանդր Կոզլովը 11 մետրանոցի շնորհիվ կրկնապատկեց հաշվի տարբերությունը: «Երևան»-ի կազմում միակ և հեղինակության գնդակը խփեց Ռամազան Իսաևը: «Արարատ»-ի 3-րդ գնդակով աչքի ընկավ Զավեն Բադոյանը: «Երևան»-«Արարատ» 1:3:

10-րդ տուրում կկայանան նաև «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ», «Լոռի»-«Փյունիկ», «Ուրարտու»-«Շիրակ», «Նոա»-«Գանձասար-Կապան» հանդիպումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում