Հասարակական

ԿԳՄՍ նախարարն անդրադարձավ բոլոր ռեկտորների ատենախոսությունները ստուգելու պատգամավորի առաջարկությանը

1 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարն անդրադարձավ բոլոր ռեկտորների ատենախոսությունները ստուգելու պատգամավորի առաջարկությանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն առաջարկում է ուսումնասիրության ենթարկել Հայաստանի բոլոր բուհերի ռեկտորների ատենախոսությունը, սակայն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նման լիազորություն չունի, եթե չկան կոնկրետ փաստեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` պատասխանելով Անի Սամսոնյանի հարցին:

«Պետությունը նման լիազորություն չունի անցկացնելու արդեն իսկ պաշտպանված ատենախոսությունների ուսումնասիրություն, եթե կոնկրետ փաստեր չկան կոնկրետ ատենախոսությունների հետ կապված: Այստեղ ունենք համակարգային լուծման հարց, այն քննարկել ենք պրոֆիլային հանձնաժողովում, և մի քանի տարբերակներ կան: Այս պահին մեր նախարարությունը չունի նման լիազորություններ հետ գնալու, ատենախոսությունները նորից ուսումնասիրելու ու զրկելու աստիճանից տվյալ գիտնականին, բայց, եթե կոնկրետ փաստեր կան, ուսումնասիրվում են, և դրանք վեր են հանվում»,- ասաց Հարությունյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում