Շախմատիստ Տիգրան Հարությունյանը հաղթել է Նոնա Գափրինդաշվիլու գավաթի խաղարկությունում 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ավարտվեց Նոնա Գափրինդաշվիլու գավաթի խաղարկությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչ շախմատիստ Տիգրան Հարությունյանը ճանաչվել է հաղթող:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` գավաթի խաղարկության 3 մրցաշարերին մասնակցում էրՀայաստանի 37 պատվիրակ: Գլխավոր մրցաշարում հաղթող դարձավ գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: 6.5 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը: Մրցաշարում հիանալի ելույթ ունեցավ նաև կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը, ով վաստակեց 6 միավոր և կանանց հաշվարկում գրավեց 1-ին հորիզոնականը: Ընդհանուր հաշվարկում Սարգսյանը կիսել էր 4-րդ հորիզոնականը: Մրցաշարում Սարգսյանը լրացրեց տղամարդկանց միջազգային վարպետի նորմա և 70 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը:

B մրցաշարում Էդուարդ Սայադյանը և Արշակ Մելքոնյանը վաստակեցին 7.5-ական միավոր և կիսեցին 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մրցաշարի հաղթող դարձավ Սայադյանը, իսկ Մելքոնյանը գրավեց 2-րդ հորիզոնականը:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն