ԲՀԿ-ն չի մասնակցի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախագծի քվեարկությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը որոշում է կայացրել չմասնակցել ՍԴ դատավոր(անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի հարցով «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագծի քվեարկությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Խմբակցությունում հավաքվել ենք, քննարկել ենք: Այսօր նայելով հիմնական դրույթները, փաստաթղթերը՝ տեսել ենք, որ կան ժամկետների խախտումներ, թերի դրույթներ, հիմնավորումները շատ թույլ են, և քանի որ ԱԺ-ն չէ որոշողը ՝ Թովմասյանը կմնա՞, թե կհեռանա, որոշողը ՍԴ-ն է, դրա համար մենք խմբակցությունով վճռեցինք չմասնակցել այդ քվեարկությանը»,-նշեց Ծառուկյանը:

Ծառուկյանը նաև հիշեցրեց, որ դեռ նախորդ գումարման ԱԺ-ում իրենք դեմ են քվեարկել Հրայր Թովմասյանի՝ այդ պաշտոնը զբաղեցնելու հարցով քվեարկությանը:

Ազգային ժողովի «Իմ քայլ»-ը խմբակցությունը ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին էր ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին Ազգային ժողովի որոշմաննախագիծը:ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ հայտնել էր, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացվել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից, սահմանված կարգով ուղղել է ԱԺպետաիրավական հարցերի հանձնաժողով՝ եզրակացության։ Նախագիծը նախատեսվում է քննարկել ԱԺ-ի՝ արդեն ընթացող քառօրյա նիստերի ընթացքում: ԼՀԿ-ն հայտնել էր, որ կողմ է քվեարկելու նախագծին:

Հայերեն English Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում