Հասարակական

Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Մալթայի դեսպանի հետ

1 րոպեի ընթերցում

Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Մալթայի դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Միշել Ուղուրյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները, մասնավորապես՝ Հայաստանի բժշկական կազմակերպություններին նվիրաբերվող սարքավորումների մաքսազերծման գործընթացը:

Արսեն Թորոսյանը նշել է, որ այդ բոլոր հարցերը լուծվում են ճիշտ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:

Նախկինում ևս Մալթայի Ուխտը մարդասիրական օգնություն է առաքել, որը բաշխվել է Հայաստանի և Արցախի բուժհիմնարկներին, նաև իրականացրել է հովանավորչություն:

Առողջապահության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարված աշխատանքների համար և հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում