Հասարակական

Պետությունը մտադիր է մինչև տարեվերջ «Գոլդեն Փելես»-ը հանձնել հավատարմագրային կառավարման կամ վաճառել

2 րոպեի ընթերցում

Պետությունը մտադիր է մինչև տարեվերջ «Գոլդեն Փելես»-ը հանձնել հավատարմագրային կառավարման կամ վաճառել

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մտադրություն կա Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որը կառավարությունը որպես նվիրատվություն է ընդունել, կարճ ժամանակում կամ լավագույն առաջարկով հանձնել հավատարմագրային կառավարման կամ վաճառել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին:

«Առայժմ թեև որոշումը կայացվել է, դեռևս հանձնման և ընդունման աշխատանքները չեն ավարտվել: Ընդունելուց հետո լավագույն առաջարկով այն պետք է տրվի կամ հավատարմագրային կառավարման, որպեսզի համապատասխան օպերատորն աշխատեցնի որպես հյուրանոց, կամ այն հանվելու է աճուրդի»,- ասաց Բաբայանը:

Նա վստահեցրեց՝ հենց այնպես չեն պահելու այդ կառույցը, կարճ ժամանակում մտադրություն ունեն կամ հանձնել հավատարմագրային կառավարման կամ վաճառել: Բաբայանը հույս հայտնեց, որ դա կլինի մինչև Նոր տարի:

Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամները հարուցված քրեական գործի շրջանակում 2018 թվականի նոյեմբերի 19-ին «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրաբերելու դիմում էին ներկայացրել Պետական գույքի կառավարման կոմիտե:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում