Հասարակական

Գեղարքունիքի մարզի երեք համայնքներում հայտնի են համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի երեք համայնքներում հայտնի են համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները

ԳԱՎԱՌ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք, Լճափ եւ Վանեվան համայնքներում 2019 թվականի սեպտեմբերի 29-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթել են համապատասխանաբար Արայիկ Աբրահամյանը, Արսեն Հովսեփյանը եւ Իգոր Հարությունյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 19 եւ 21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, Գեղարքունիք համայնքում գրանցված 1397 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 702 ընտրող, որոնցից 370-ը քվեարկել է Արայիկ Աբրահամյանի օգտին:

Լճափ համայնքում գրանցված 878 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 539 ընտրող, որոնցից 208-ը քվեարկել է Արսեն Հովսեփյանի օգտին: Վանեվան համայնքում գրանցված 261 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 209 ընտրող, որոնցից 104-ը քվեարկել է Իգոր Հարությունյանի օգտին: Հաղթած բոլոր թեկնածուներն անկուսակցականներ են:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում