Մշակույթ

«Արցախ. հավերժի սահմանին» ֆիլմը ներկայացվեց հանդիսատեսին

2 րոպեի ընթերցում

«Արցախ. հավերժի սահմանին» ֆիլմը ներկայացվեց հանդիսատեսին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան բնություն, արցախցիների առօրյա և ոչ մի խոսք. ռեժիսոր Վահե Յանի ֆիլմը ներկայացվեց հանդիսատեսին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը նշեց, որ խոսքերի փոխարեն ամեն ինչ պատմում են արցախցիների աչքերը։

«Աչքերի խորության և հայացքի մեջ ավելի շատ բան կա, քան 1000 գրված խոսքերում։ Արցախցիներիս հայացքն ինձ տվեց ֆիլմի գաղափարը։ Արցախցիներիս աչքերում ես այնքան խոսքեր եմ տեսել, որ հասկացա, որ ֆիլմում որևէ ավել խոսքի կարիք չկա, ոչինչ պատմելու կարիք չկա։ Ուղղակի ֆիլմը պետք է աշխատի զգայական դաշտի վրա, որը և արել եմ»,- ասաց նա։ Հակամարտության մեջ գտնվող Արցախի մասին ֆիլմում գրեթե բացակայում են պատերազմի մասին դրվագները։ Ռեժիսորի խոսքով՝ իր նպատակն Արցախի ամբողջ պատմությունը ներկայացնելն է եղել։

«Իմ ֆիլմը սկսվում է արարչագործությունից, իսկ պատերազմն ինչ-որ ժամանակային դրվագ է։ Ես պատմել եմ ամբողջ Արցախի մասին, իր ստեղծման պահից, մինչ մեր օրը։ Իհարկե, պատերազմն իր ոչ ամբողջական, բայց նշանակությունն ու դերն ունի այս ֆիլմում»,- նշեց Վահե Յանը։ «Արցախ. հավերժի սահմանին» ֆիլմի նկարահանումները տևել են երեք ամիս, իսկ հանդիսատեսի դատին ներկայացնելուն պատրաստ դարձել մոտ մեկ տարվա ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում