Հասարակական

ՀՀ-ում ԵՄ դեսպանն անդրադարձավ Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխումներին

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ում ԵՄ դեսպանն անդրադարձավ Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխումներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրոպական Միությունը ողջունում է, որ ՀՀ կառավարությունը կամք է դրսևորումդատաիրավական բարեփոխումներ իրականացնելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

«Մենք ողջունում ենք այն փաստը, որ ՀՀ կառավարությունը դրսևորում է կամքդատաիրավական բարեփոխումներ իրականացնելու համար: Մենք այս առումով աջակցում ենք փորձագիտական ոլորտում և ողջունում ենք նաև քաղաքացիական հասարակության և Կառավարության միջև երկխոսությունը»,- նշեց Վիկտորինը:

Անդրադառնալով Հայաստանում անցումային արդարադատության իրականացմանը ԵՄ-ի աջակցության հարցին՝ դեսպանը նշեց, որ դա գործընթաց է, ինչի վերաբերյալ չի ցանկանում մեկնաբանություն անել:

«Անգլերեն տարբերակով մենք դեռ չունենք այդ ռազմավարության նախնական տարբերակը, և, երբ ունենանք՝ մեր փորձագետները կներկայացնեն իրենց կարծիքը»,- ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպանը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում