Հասարակական

Շիրակի մարզի և Չինաստանի Խայնան նահանգի միջև կնքվելու է համագործակցության հուշագիր

4 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի  և   Չինաստանի Խայնան նահանգի միջև  կնքվելու  է համագործակցության հուշագիր

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետարանի և «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամ»-ի միջև երեք ամիս առաջ կնքված համաձայնագրի շրջանակներում սեպտեմբերի 26-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ընդունեց «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» ներկայացուցիչներին և Չինաստանից ժամանած գործարարներին։

«Հայ-չինական բարեկամությունը երկար դարերի պատմություն ունի։ Այժմ էլ մեր երկու երկրներն առանձնահատուկ կարևորում են առևտրատնտեսական կապերի խորացումն ու ընդլայնումը։ Մենք ևս պատրաստ ենք համագործակցության և ամեն ինչ կանենք մեր հնարավորությունների սահմաններում համակողմանի գործընկերության ամրապնդման ու խորացման համար։ Այդ նպատակով արդեն հիմնադրամի հետ ստորագրել ենք համագործակցության մասին հուշագիր, որի արդյունքն է նաև այս հանդիպումը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առանձնացնելով հիմնադրամի ակտիվ աշխատանքը՝ նշեց Տիգրան Պետրոսյանը։

«Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Վլադիմիր Սիմոնյանցի խոսքերով՝ առանձնապես ողջունելի է Շիրակի մարզպետարանի կողմից անհրաժեշտ տեղեկատվության ժամանակին տրամադրումն ու համագործակցությունը։ Համագործակցության արդյունքում առաջիկայում, Շիրակի մարզի և Չինաստանի Խայնան նահանգի միջև կնքվելու է համագործակցության հուշագիր: «Նրանք պատրաստ են անմիջապես մի քանի ծրագրերով ներդրումներ իրականացնել՝ բազալտի և բազալտային թելերի արտադրության, բնակելիների շինարարության, ՏՏ ոլորտի զարգացման, տարբեր արտադրանքների, այդ թվում նաև սննդամթերքի արտահանման հետ կապված: Ներդրողները շատ ավելի են հետաքրքրված, քան մենք կարող էինք պատկերացնել»,- տեղեկացրեց հիմնադրամի գործադիր տնօրեն Վլադիմիր Սիմոնյանցը՝ վստահեցնելով, որ Գյումրիում հնարավոր է ոչ միայն բնակարանային շինարարություն, այլ նաև հնարավորության դեպքում նաև չվերթներ իրականացնել: «Արդեն բանակցություններ են տարվում մի քանի ավիաընկերությունների հետ՝ Չինաստան-Հայաստան չվերթ իրականացնելու մասին, իսկ ինչ վերաբերում է օդանավակայանի ընտրությանը, ապա դա քննարկվում է, թե որ օդանավակայանն ավելի հարմար կլինի չինական ավիաընկերությունների համար, եթե Գյումրու օդանավակայանը կհամապատասխանի չինական ավիաընկերությունների տեխնիկական նորմերին, ապա առաջնահերթությունը կտրվի նրան»,-նշեց Վլադիմիր Սիմոնյանցը: Ձեռնարկված քայլերի արդյունքում «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամ»-ին տրված է հնարավորություն իրականացնելու ապրանքների արտահանում Շիրակի մարզից Չինաստան՝ Խայնան: Խայնանում նախատեսվում է բացել հայկական առևտրական պալատ։

Հանդիպման ընթացքում Եվրասիական կազմակերպության տնտեսական համագործակցության քարտուղարի տեղակալ Գե Չժիենի և «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Վլադիմիր Սիմոնյանցի միջև ստորագրվեց համաձայնագիր երկու երկրների մասին պատմող ֆիլմերի ու հեռուստահաղորդումների փոխադարձ ցուցադրության մասին։

Արմենուհի Մխոյան

Գյումրու ավագանին հաստատեց «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցության դրամաշնորհի համաձայնագիրը

Մարզեր

Գյումրու ավագանին հաստատեց «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցության դրամաշնորհի համաձայնագիրը

Հրդեհ՝  «Սևան ազգային պարկ»-ում. այրվել է 2000 քմ եղեգնուտ

Մարզեր

Հրդեհ՝ «Սևան ազգային պարկ»-ում. այրվել է 2000 քմ եղեգնուտ

Հիմնանորոգվում է «Մանասի առու» ոռոգման ինքնահոս ջրատարը

Մարզեր

Հիմնանորոգվում է «Մանասի առու» ոռոգման ինքնահոս ջրատարը

Սևանցի մարզիկ Վարազդատ Հակոբյանը սահմանել է համաշխարհային նոր ռեկորդ և ՀՀ «Դյուցազնագրքի» բացարձակ ռեկորդ

Սպորտ

Սևանցի մարզիկ Վարազդատ Հակոբյանը սահմանել է համաշխարհային նոր ռեկորդ և ՀՀ «Դյուցազնագրքի» բացարձակ ռեկորդ

Երևանի բյուջեից 50 մլն դրամ կհատկացվի ջրհեղեղից տուժած Ալավերդիին

Տնտեսություն

Երևանի բյուջեից 50 մլն դրամ կհատկացվի ջրհեղեղից տուժած Ալավերդիին

Հայաստանում ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ

Մարզեր

Հայաստանում ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ

«Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ՝ Գյումրիում

Մշակույթ

«Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ՝ Գյումրիում

Հորբատեղ գյուղի հողամասերի գերխոնավեցումից տեղի է ունեցել սողանք

Մարզեր

Հորբատեղ գյուղի հողամասերի գերխոնավեցումից տեղի է ունեցել սողանք

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը Զարգացման ֆրանսիական գործակալության հետ այցելել է Վեդիի ամբարտակ

Տնտեսություն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը Զարգացման ֆրանսիական գործակալության հետ այցելել է Վեդիի ամբարտակ

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում