Վանաձորի Հայք հրապարակը կունենա նոր շատրվաններ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի Հայք հրապարակը բարեկարգվում է սուբվենցիոն ծրագրով: Նոր շատրվանները պատվիրվել են Չինաստանից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Իրականացվում է մոտ 250 մլն դրամի սուբվենցիոն ծրագիր: Մի հատվածը հոգում է պետությունը, մյուսը՝ համայնքը»,-ասաց Պապիկյանն ու հավելեց՝ Վանաձորն իր տոնին ընդառաջ կներկայանա նոր հրապարակով: Իսկ շատրվանները չեն զիջելու մայրաքաղաքի շատրվաններին:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի խոսքով՝ հրապարակի բարեկարգման ծրագիրը Վանաձորում իրականացվող սուբվենցիոն ծրագրերից ամենախոշորն է: «Վերանորոգվում է հատակը՝ բազալտե սալիկներով, լինելու է նոր շատրվան, բեմ»,-ասաց մարզպետն ու հավելեց՝ լուծվելու է նաև լուսավորության հարցը:

Աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի վերջին: Մարզպետը նշեց՝ գուցե լուսավորության աշխատանքները մի փոքր ավելի ուշ ավարտվեն:

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը